Ռեժիսոր Նայթ Շյամալանի «Ապակի» թրիլերը Հյուսիսային Ամերիկայի վարձույթում պահպանել է իր տեղը առաջին հորիզոնականում, հաղորդում է The Box Office Mojo մասնագիտացված կայքը հունվարի 28-ին:

Վարձույթային երկրորդ շաբաթը ֆիլմին բերել է 19 միլիոն դոլար: Վերլուծաբանների կարծիքով, բավականին համեստ՝ 20 միլիոն դոլար բյուջեով «Ապակի»-ի վերջնական դրամարկղային հասույթը կանցնի 100 միլիոն դոլարը: Այսօրվա դրությամբ թրիլերի ընտանեկան վարձույթից հասույթը կազմել է 73.5 միլիոն դոլար, իսկ համաշխարհայինը՝ մոտ 163 միլիոն դոլար:

Image result for Фильм Стекло

«Ապակի»-ում գլխավոր դերերում հանդես են եկել Ջեյմս Մաքէվոյը, Սառա Պոլսոնը, Բրյուս Ուիլիսը և Սամուել Լ. Ջեքսոնը: Ժապավենը նույն ռեժիսորի «Անխոցելին» և «Պառակտում» ֆիլմերի քրոսովերն է:

Երկրորդ տեղը երկու շաբաթ անընդմեջ զբաղեցնում է «1+1: Հոլիվուդյան պատմություն» ֆիլմը՝ 12.2 միլիոն դոլար ցուցանիշով:

Image result for Фильм Стекло

Առաջին եռյակը եզրափակում է ռեժիսոր Ջեյմս Վանի «Ակվամեն» ֆանտաստիկ ֆիլմը՝ 7.3 միլիոն հասույթով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել