1992 թվականի այս օրը դարձավ պատմական։
Պատերազմի ամենաթեժ շրջանում, երբ մեր պետությանն առավել քան անհրաժեշտ էր կանոնավոր ու հզոր պաշտպանական համակարգ, ստեղծվեց Հայոց ազգային բանակը։
Փորձությունների և սխալվելու իրավունք չունենալու այդ շրջանում մենք միասնական ապացուցեցինք, որ հայրենիքն անհերքելի արժեք է, որ հայրենիքի սահմանները պահելը՝ յուրաքանչյուրի սուրբ պարտականությունը, և որ չկան անհաղթահարելի իրավիճակներ, երբ մենք միասնական ու անկոտրում ենք։
1992 թվականից մինչ օրս հայկական բանակն ապրեց հարուստ շրջան` զարգանալով վերածվեց տարածաշրջանում ամենամարտունակը, աշխարհում՝ լավագույններից մեկը։
Տարատեսակ ռազմական միջազգային մրցույթներում մենք շարունակում ենք ապացուցել, որ փայլուն կերպով ենք տիրապետում ռազմական գործին։
Հայկական բանակը մեր պետության զարգացման ու հզորացման միակ երաշխավորն է։
Մենք հպարտ ենք մեր բանակով, հպարտ նրա յուրաքանչյուր նվիրյալով՝ և՛ շարքայինով, և՛ սպաներով։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ...