Tert.am-ը գրում է.
Զիջումը կոմպրոմիսն է. պաշտոնական Բաքուն հնչեցրել է իր համար ընդունելի կոմպրոմիսներ, որոնցից են Ղարաբաղի ստատուս քվոն դիտարկելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմ ձևավորելը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա հիշեցրեց, որ այս առաջարկները կարող են դուր գալ կամ չգալ, բայց նման առաջարկներ եղել են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կողմից դրանք հնչեցրել է դեռևս 2016թ.՝ ապրիլյան պատերազմից հետո: Ըստ փորձագետի՝ դեռևս պարզ չէ, թե ինչ կոմպրոմիսների է պատրաստ Հայաստանը:
- Ինչպե՞ս եք գնահատում Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:
- Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երկրորդ, ակնթարթային, ինչ-որ տեղ փորձնական հանդիպումն էր: Առաջին հանդիպումը, հիշեցնեմ, տեղի էր ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովի «կուլիսներում»: Բայց Դավոսում տեղի ունեցած այս վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն այլ կարգավիճակ ու լիազորություններ ուներ: Երկու հանդիպումների ժամանակ էլ չէր կարող լինել առարկայական քննարկում Ղարաբաղի մասով:
Միակ բանը, որը կարելի է նշել Դավոսում տեղի ունեցած հանդիպման մասին, Հայաստանի վարչապետի դեմքի արտահայտությունն էր, որը թողնում է այնպիսի տպավորություն, թե նրան կարծես ստիպողաբար են տարել: Բաքվում լավ հասկանում են, որ ղարաբաղյան, այսպես կոչված, «կլանից» հետո Նիկոլ Փաշինյանն ավելի կոշտ բանակցող է: Մի՛ մոռացեք, որ նա իր արշավն սկսեց Ղարաբաղից ու հայտարարեց, որ Ղարաբաղի «աթոռը» պետք է մոտեցվի բանակցային սեղանին:
Հայկական կողմի համար նաև կարևոր է, որ Ադրբեջանը մոռացել է, թե ով է Նիկոլ Փաշինյանը, իսկ Փաշինյանը «մարդ է փողոցից»:
- Այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել արտաքին գործերի նախարարների հանդիպում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ պետք է «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»: Ի՞նչ է սա նշանակում:
- Սա ոչինչ չասող հայտարարություն է: Միշտ և բոլոր կողմերից, հատկապես միջազգային միջնորդների, դիտորդների կողմից հնչել են ու շարունակում են հնչել խաղաղության կոչեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



