«Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղա­փոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կա­ռավարության շենք: 

Մենք տեղե­կացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաև «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ: 

Հիշեցնենք, որ «Հայա­ստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհր­դի նախագահն Արմեն Սարգսյանն է, և նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը ևս գտնվի այդ հասցեում: 

Մեր տեղեկություններով՝ հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաև Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչու­թյամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչա­պետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ վերջնա­կանապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաև Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը: 

Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տե­ղափոխվելու է Մաշտոցի 47»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել