«Հրապարակ». Նախագահի աշխատակազմը դեռ չի տեղափոխվել Բաղրամյան 26. հետաքրքիր փոփոխություններ են լինելու նաև Մաշտոցի 47-ում
10:00 , 26 հունվար, 2019
«Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք:
Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաև «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, և նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը ևս գտնվի այդ հասցեում:
Մեր տեղեկություններով՝ հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաև Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաև Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը:
Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: