Իսպանական Embryotools գիտահետազոտական կենտրոնի գիտնականները յուրահատուկ գիտափորձ են իրականացնում, որի արդյունքում տեղացի կինը միանգամից երեք ծնողից բեղմնավորված երեխա կծննդաբերի, հաղորդում է News.ru-ն: Ապագա մայրը 32-ամյա կին է, որը տառապում է անպտղությունից:

Հետազոտողներն օգտագործել են մեկ տղամարդու և երկու կանանց գենետիկական կազմը: Նշվում է, որ երեխան բոլոր հատկությունները ժառանգելու է կենսաբանական մորից: Գիտնականները կարողացել են երկրորդ կնոջ ձվաբջջից առանձնացնել միայն միտոխոնդրյալ ԴՆԹ-ն, որը պարունակում է գենետիկ ինֆորմացիայի մոտ 1% -ը:

Հայտնի է, որ գիտնականները գիտափորձն անցկացնում են Հունաստանում, քանի որ Իսպանիայում և Եվրամիության շատ երկրներում նման հետազոտություններն արգելված են օրենքով: Երեխայի ապագա մայրը հղիության վերջին երրորդ եռամսյակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել