Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում սկսել է շարք, որտեղ պատասխանում է իր հետևորդների հարցերին շաբաթվա ընթացքում։ Նախորդ շաբաթ երգչուհին պատմել է սեփական ապրանքանիշի մասին՝ ստեղծման պատմության, ընթացքի ու գաղափարի մասին։
Այս շաբաթ Սիրուշոն՝ պատասխանելով հետևորդների հարցերին պատմելու է, թե ինչպես է համատեղում աշխատանքը, երեխաների դաստիրակության ու կարգավիճակի հետ։ Երգչուհին հրապարակել է լուսանկարներ որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ և մակագրել․ «Այս շրջանում շատ եմ ստանում նամակներ, թե ինչպես եմ համատեղում աշխատանքը երեխաների և կարգավիճակիս հետ, որոշեցինք մի կարճ պահ շեղվել աշխատանքից ու այս անգամ անդրադառնալ այդ թեմայի շուրջ հարցերին»։
Հիշեցնենք, որ երգչուհին հղիության 7–րդ ամսում է և աղջիկ է ունենալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել