Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից: Չնայած այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց շոու բիզնեսի ներկայացուցիների շրջանում, բայց օրենքն արդեն տևական ժամանակ է՝ կիրառության մեջ է: BlogNews.am-ն այս թեմայով զրուցել է Սոնա Շահգելդյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք վճարում է եկամտահարկ և ինչպես է վերաբերվում նոր օրենքին:  

«Ինձնից դեռևս հարկ չեն վերցրել, և ես չեմ էլ պատրաստվում վճարել: Միշտ որտեղ որ աշխատել եմ՝ կլինի դա ակումբ, թե ռեստորան, պարտաճանաչ վճարել եմ հարկերը, բայց հիմա ոչ մի հարկ չեմ պատրաստվում վճարել։ Ովքեր շատ աշխատում են, համերգներ են տալիս, թող իրենք էլ մուծեն»:

Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք իր պահանջած հոնորարները բարձրացնել. «Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է, շատերս կբարձրացնենք մեր պահանջած գումարը: Ես պարզապես չգիտեմ՝ ինչպես է լուծվելու այս հարցը։ Կան երգիչներ, որ շատ են չարչարվում, տեսահոլովակներ են նկարահանում, մեծ գումարներ ծախսում, մարդ էլ կա՝ մի տեղ է աշխատում, այսինքն՝ անհասավարություն կա, և չգիտեմ՝ ինչ լուծում է տրվելու դրան և ումից ինչքան է հարկվելու»:

Երեկ մամուլում շրջանառվում էր Թաթա Սիմոնյանի անունը։ Վերջինիս կարծես թե ՊԵԿ-ն արտոնյալ էր համարել. «Եթե Թաթան հեղափոխության ժամանակ երգ ներկայացրեց, որպեսզի նրանից հարկ չգանձեն, ապա ողջունելի է այդ քայլը, ես էլ ասում եմ, որ հրապարակում եմ երգել ամենավատ ու դժվար օրերին և ասում եմ՝ հարկ չեմ վճարելու»:

Հեռախոսազրույցի ընթացքում խոսեց նաև երգչուհու մենեջերը՝ Գեղամը. «Իրականում հեղափոխության ժամանակ շոու բիզնես ասվածից այնտեղ ոչ ոք ներկա չի եղել՝ բացի Սոնա Շահգելդյանից։ Երբ արդեն այն կետին էր հասել, որ մարդիկ իրար կոտորում էին, Սոնան իր երգով խաղաղեցրեց այդ գիշերը, դրա մասին աշխարհը գիտի: Իսկ հաջորդ օրը մարդիկ իմացան հաղթանակի մասին: Դրանից հետո մենք ոչ մի ակնկալիք էլ չենք ունեցել ու PR չենք արել մեզ, մենք մեր գործով ենք զբաղված և պահում ենք մեր ընտանիքը, ոչ մեկի հետ ջերմ հարաբերություններ չենք պահում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել