Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն կոլումբիացի երգչուհի Շակիրայից պահանջել է 400.000 եվրո և ամենամյա հինգ թռիչք՝ Իսպանիայից ԱՄՆ և հետ՝ առաջին կարգով։

Հունիսի սկզբին Շակիրան հայտնեց Պիկեից բաժանվելու մասին։ Սրան նախորդել էին իսպանական մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ երգչուհին բռնացրել է ֆուտբոլիստին մեկ այլ կնոջ հետ, որը պարզվեց Պիկեի 17-ամյա թիմակից Գավիի մայրն է։

Պիկեն և Շակիրան սկսել են հանդիպել 2011 թվականին։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն, սակայն ունեն երկու որդի՝ Միլանն ու Սաշան։ Շակիրան ֆուտբոլիստից բաժանվելուց հետո որոշել է տեղափոխվել ԱՄՆ ու երեխաներին տանել իր հետ, ինչը դուր չի եկել ֆուտբոլիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել