WhatsApp մեսենջերը նույն հաղորդագրության ուղարկման քանակը սահմանափակել է մինչև հին անգամ․ նպատակը կեղծ տեղեկությունների տարածման դեմ պայքարն է՝ հաղորդում է BBC- ն:

Մինչ այժմ նույն հաղորդագրությունը կարելի էր ուղարկել մինչև 20 անգամ։

Վեց ամիս առաջ նմանատիպ սահմանափակում արդեն մտցվել է Հնդկաստանում, երբ իշխանությունները մեղադրում էին WhatsApp-ին կեղծ լուրերի տարածման մեջ, ինչի արդյունքում վրեժխնդրության մի քանի տասնյակ դեպքեր էին գրանցվել:

Ընկերությունը փորձը հաջողված է համարել և որոշել այն տարածել բոլոր օգտատերերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել