2. Իմ աշխատանքի կազմակերպման համար նոր մեքենա, նոր կահույք, նոր տեխնիկա և այլ նոր իրեր չեն գնվել, և ես չունեմ նման պահանջներ: Ինձ լիովին բավարարում են եղած աշխատանքային պայմանները: Միակ ցանկությունս է, որ իմ աշխատանքային տարածքը լինի բավարար ներկայանալի՝ Ազգային ժողովում հյուրեր ընդունելու համար: Եղած իրերն էլ անհրաժեշտության դեպքում ոչ թե կփոխարինվեն նորով, այլ կվերանորոգվեն:
3. Լիագումար նիստերի դահլիճում միատեսակ քվեարկությունը շատ բնական է քաղաքական թիմի համար, քանի որ հիմնական քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունենում դրանից առաջ խմբակցությունում ու հանձնաժողովներում: Խնդրում եմ բոլորին առավել ուշադիր հետևել խմբակցություններում ու հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին:
4. Համագործակցելու եմ առանց բացառության բոլոր լրատվամիջոցների բոլոր լրագրողների հետ: Ստեղծելու եմ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար և շատ ավելի հաճախ եմ մասնակցելու ճեպազրույցների, քանի որ արագ ու հստակ տեղեկությունների հաղորդումները շատ կարևոր են անխափան կապի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2324164344281453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել