Ուրեմն մի բան ակնհայտ ա` Նիկոլ Փաշինյանն իր իշխանության 9 ամիսների ընթացքում, գլոբալ առումով, փոխել է միայն մի ոլորտի ստատուս քվո և այդ ոլորտը ԼՂ հակամարտության բանակցություններն են: Փաշինյանը ստել է բոլորիդ այդ համատեքստում և այսօր արդեն համայն աշխարհի կոչերի ներքո համաձայնվել է «հանձնել» Արցախի անվտանգությունը, թույլ տալ ռուսական զորքերի (կամ ՀԱՊԿ-ի) մուտքը Արցախ և առանց որևէ կարգավիճակի երաշխիքի: Սա է այն փաստը, որը եղել է Նիկոլի իշխանության գալու հիմնական պատճառը, բայց սա է լինելու նաև Նիկոլին իշխանությունից հեռացնելու գլխավոր առիթը:
Հիմա վայելեք ձեր ու Նիկոլի համատեղ ջանքերով եփած ճաշը, ցավոք սրտի, արդյունքում տուժեց ՀՀ ու Արցախի պետականությունն ու անվտանգությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2215383278524818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել