Բիրմինհեմ քաղաքում 73 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի հիպի Փիթ Մաքենզին, որ տեղի կենդանի լեգենդներից էր՝ գրում է The Sun-ը։

Վերջին 50 տարում նա քայլել է բացարձակապես բոբիկ, նույնիսկ անձրևի և ձյան ժամանակ։ Շնորհիվ դրա՝ կոլորիտային բրիտանացին հայտնի է դարձել։

Լեգենդար հիպիի խոսքով՝ ինքը կյանքում չի հիվանդացել։ «Իմ ոտքերը երբեք չեն սառչում ձմռանը։ Դա անհավատալի է թվում մարդկանց, բայց այդպես է»,- ասում էր Մաքենզին։

Անգլիացին, որը մականունը Pete «The Feet» էր, կոշիկներից և գուլպաներից հրաժարվել է 20 տարեկանում, քանի որ նա կարծում էր, որ կոշիկները իր համար չեն, և իրեն դուր չի գալիս, երբ իր ոտքերը ինչ-որ բան սեղմում է։

Մաքենզին կոշիկ չի հագել նույնիսկ սեփական հարսանիքի ժամանակ։ Նա ունի կին, դուստր և երեք թոռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել