Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր:

Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեցին հարցերի լայն սպեկտոր, ու սա նշանակում է, որ պատգամավորները շատ հագեցած օրակարգ ունեն, ու մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք:

Ահա մոտավորապես այն հարցերը, որոնք հնչեցին, հետևապես օրակարգ բերվեցին:

• Արդարադատության մատչելիություն ու որակ 
• Դատարանի անկախություն
• Դատարանների ծանրաբեռնվածություն
• Ծնելիության խթանում 
• Գյուղացիների համար կենսաթոշակներ 
• Սոցիալական բնակարանաշինություն
• Մատչելի բուժօգնություն
• Մարզիկների համար աշխատանքային ստաժ և առողջապահական ապահովագրություն
• Դեսպանների հաշվետվողականություն 
• Երեխաների որդեգրման խնդիրներ 
• Ընտանեկան բռնության կանխարգելում
• Քրեակատարողական հիմնարկներ 
• Ադրբեջանում գտնվող պատանդներ/ռազմագերիներ
• Արհմիություններ
• Ցմահ դատապարտյալներ 
• Համաներմանը վերաբերող հարցեր
• Բուժաշխատողների իրավունքների պաշտպանություն
• Ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցեր
• ԵՄ իրավական ակտերի մոտարկում
• ԵԱՏՄ իրավական ակտերի մոտարկում
• Վիզային ռեժիմի ազատականացում
• Իրավապահ մարմինների խորհրդարանական վերահսկողություն
• Զինվորականների աշխատավարձեր
• Զինվորականներին տրամադրվող արտահագուստ
• Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների խնդիր
• Ռազմարդյունաբերական համալիրի ապագան 
• Գաղտնալսման խնդիր
• Զինվորների բժշկական փորձաքննության հանձնաժողովներ
• Սփյուռքի հետ հետագա համագործակցություն
• Կրթության, գիտության և տնտեսության ոլորտների խաչման և ներդաշնակեցման խնդիր
• Բուհերի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին վերաբերող հարցեր
• Մարզերի և գյուղերի դպրոցներում խնամի-բարեկամ ավանդույթների վերացման անհրաժեշտություն
• Գիտության թերֆինանսավորման խնդիր
• Համալսարանում գրքերի սակավություն
• Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ընտրության իրավունք
• Մեծ հայրենադարձության հարցեր
• Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն
• Մարզերի համաչափ զարգացում
• Իրան-Հայաստան ապրանքաշրջանառություն 
• Մարզերում ազատ տնտեսական գոտի 
• ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ
• Աշխատանքային միգրացիա
• Համայնքների միավորում 
• Մարզպետարանների դերակատարում 
• Սահմանամերձ գյուղերի զարգացում
• Հարկային արտոնություններ, վարչարարություն
• Հանքարդյունաբերություն
• Կանաչ էներգետիկա
և այլն, և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել