Մարդկության պատմության ընթացքում Լուսնի վրա առաջին բույսերը, որոնք տեղափոխվել են չինական  «Չանե-4» զոնդով, տվյալ պահին մահացել են: Այս մասին հաղորդում է Independent-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուսնի վրա կարտոֆիլի և բամբակի սերմեր են ցանել:

Չինացի գիտնականնեի կարծիքով՝ բույսերը զոհվել են, քանի որ երկրի արբանյակի վրա տվյալ պահին լուսնային գիշեր է, և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -170°С-ի: Նրանք նաև վստահեցրել են, որ գիտափորձը բույսերի համար երկար կյանք չի ենթադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել