Yerkir.am-ը գրում է.

Անձական խնդիր չկա ու չի կարող լինել: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։

«Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզեցել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին և նրանց քվեարկության արդյունքում է ամեն ինչ որոշվել», - ասաց նա։

Էնֆիաջյանն ասաց, որ քվեարկության նման արդյունքները սպասելի էին, քանի որ ԱԺ ուժերի ներկայացուցիչներն իրենց պաշտոնական դիրքորոշումները ներկայացրել են, անհատները ևս ելութ են ունեցել և հայտարարել ով ինչպես է քվեարկելու: «Բոլորը քվեարկել են իրենց խղճի մտոք», - ասաց նա։

Նշենք, որ Վահե Էնֆիաջյանը ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո ծաղիկներ նվիրեց ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին։

Անդրադառնմալով նորընտիր խորհրդարանի հանձնաժողովներին, որոնք թվով 11 պետք է լինեն՝ 2-ով ավելի քան, նախորդ գումարման ԱԺ հանձնաժողովները՝ Էնֆիաջյանը նշեց, որ հանձնաժողովների ավելացումն ինքնանպատակ պիտի չլինեն։ Էնֆիաջյանը նաև չհերքեց, որ ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ին բաժին կհասնեն 2-ը՝ Մարդու իրավունքների ու Տարածաշրջանային և ԵՏՄ ինտեգրման ստեղծվելիք հանձնաժողովները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել