Panorama.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բետիսին»:

Չնայած հաղթանակին՝ «սերուցքայինները» գնդակին տիրելու տեսանկյունից զգալիորեն զիջել են մրցակցին: Սանտիագո Սոլարիի սաները ժամանակի ընդամենը 26,3%-ն եղել գնդակով:

Marca-ն հաղորդում է, որ 2011-12թթ. մրցաշրջանից ի վեր սա «Ռեալի» վատագույն ցուցանիշն է:

Վերջին անգամ ավելի ցածր ցուցանիշ «Ռեալը» գրանցել էր վերոնշյալ մրցաշրջանի «Բարսելոնայի» հետ արտագնա խաղում՝ 23%:

Ուշագրավ է նաև, որ «Բետիս»-«Ռեալ» խաղում դաշտի տերերը 713 փոխանցում են կատարել, որոնցից ճշգրիտ է եղել 648-ը, իսկ մադրիդյան թիմի ֆուտբոլիստները կատարել են 254 փոխանցում, որոնցից ճշգրիտ է եղել 209-ը:

«Բետիս»-«Ռեալ» խաղի վերաբերյալ ևս մեկ վիճակագրական տվյալ հաղորդում է Opta վիճակագրական կայքը: Այս խաղին չի մասնակցել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն:

Opta-ն հաղորդում է, որ առանց Իսկոյի «Ռեալը» 6 հանդիպում է անցկացրել և 6 հաղթանակ տոնել, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ մադրիդյան թիմն անցկացրել է 11 հանդիպում և հաղթանակ տոնել դրանցից 7-ում (64%):

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել