Չպետք է սպասել, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ շահերի ու դիրքերի բալանսի տեսանկյունից լուրջ տեղաշարժեր է բերելու Մերձավոր Արևելքում: Վերադասավորումներ, իհարկե, կլինեն, բայց դրանք կունենան ավելի շուտ իրավիճակային-մարտավարական նշանակություն, քանի որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից, սակայն ԱՄՆ շահերը դրանից չեն փոխվում այդ երկրում կամ ռեգիոնում: Մի կարևոր հարց էլ՝ զորքերի դուրսբերումը չի նշանակում, որ արդյունքում առաջացած վակուումը մեխանիկորեն և ուղղակիորեն լրացվելու է այլ ռեգիոնալ երկրների կողմից: Շահերի պայքարը մտնում է նոր, առավել թեժ փուլ, որտեղ կողմերի միջև շահերի խտացման արդյունքում կունենանք դիրքային նոր վերադասավորումներ՝ մարտավարական նշանակությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: