Ուշագրավ փաստ. Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պապը, Իվանե Զուրաբիշվիլին՝ 1918-1921 թթ. եղել է անկախ Վրաստանի Հանրապետության կառավարության անդամ և Վրաստանի խորհրդայնացումից հետո արտագաղթել ու հաստատվել է Փարիզում: Սալոմե Զուրաբիշվիլին, ով Վրաստանի Եվրամիության և ՆԱՏՈ-ի անդամ դառնալու ջատագովն է, երդմնակալության արարողության ժամանակ արտասնած իր ճառում հատուկ ընդգծեց այդ փաստը. «Ես սերում եմ վրացի փախստականների այն սերնդից, որոնք ստիպված էին հեռանալ երկրից՝ ռուսական զորքերի ներխուժման պատճառով»: Ի դեպ, Վրաստանում 1921-1991 թթ. պաշոնապես ընդունված է ներկայցնել որպես սովետական օկուպացիայի տարիներ, և Թբիլիսիում անգամ գործում է սովետական օկուպացիայի թանգարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել