Tert.am-ը գրում է․

ՌԴ Չելյաբինսկի մարզի իշխանությունների փոխանցմամբ՝ Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով փլատակների տակ շարունակում է գտնվել 79 մարդ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, փրկարարները փլատակներից դուրս են բերել երեք դի, ևս երեք մարդու հաջողվել է ողջ հանել:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել