Շնորհավորում եմ բոլորիս «էկոլոգիապես մաքուր» տոնի կապակցությամբ:
Օրը նպատակ է հետապնդում յուրաքանչյուրիս մեջ միջավայրը պահպանելու և պաշտպանելու ցանկություն արթնացնել: Մեզանից է կախված, թե ինչպիսի էկոհամակարգ կունենանք: Պետք է բոլորս շահագրգռված լինենք, որպեսզի այսօրվա սերունդը ծնվի և ապրի մաքուր էկոլոգիա ունեցող երկրում: Տևական ժամանակ է` երիտասարդների մեջ նկատվում է մեծ հետաքրքրություն շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ, որի վառ ապացույցն են բնապահպանների բողոքի զանգվածային ցույցերն ու ընդվզումները` ուղղված բնապահպանական խնդիրների դեմ: Ողջունելի և միաժամանակ տրամաբանական է, որ մեր երկրում ապրող երիտասարդը մտահոգ է և կոնկրետ քայլեր է ձեռնարկում շրջակա միջավայրին սպառնացող վտանգները կանխելու համար:
Ի հավելումն թեմայի՝ 41 տարի շարունակ բոլոր եվրոպական երկրներում հունիսի 5-ը նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Օրը պատահական չի ընտրվել, քանի որ հենց 1972թ.-ի հունիսի 5-ին ՄԱԿ-ում առաջին անգամ տեղի է ունեցել հատուկ կոնֆերանս` նվիրված շրջակա միջավայրին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=494182737318575&set=a.260912803978904.63019.100001805597271&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել