Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն: Ողջ ընթացքն ուղեկցվեց տարբեր հայտարարություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան:

1. Հեղափոխության ընթացքում Հանրապետության հրապարակում երբեմն ավելի շատ մարդ էր հավաքվում, քան հրապարակը կարող էր տեղավորել, ուստի քաղաքացիների ինք­նազգացողությունը հաճախ վատա­նում էր: Նիկոլ Փաշինյանի «մարդ ա վատացել» արտահայտությունը ամեն 5 րոպեն մեկ հնչելուց հետո դարձավ թևավոր խոսք:

2. Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն հաճախ էր այցելում այս կամ այն պաշտոնյային, ներխուժում նրանց բնակարաններ, դա արվում է հաճախ  «շնորհքով», իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան: Սակայն Առաքել Մովսիսյանը պնդում էր, որ «օրենքի տառին համապատաս­խան» է եղել, որ նույնիսկ երեխաները չեն վախեցել:


3. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Գևորգ Պետրոսյանը մարդկության ծագման իր վարկածն առաջ քաշեց: Ըստ Պետրոսյանի՝ «մարդկությունն առաջացել է Ադամից ու Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»:

4. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց Հայկ Մարությանի տղամարդկության վերաբերյալ և Մարությանին հրավիրեց բանավեճի, սակայն առանց Նիկոլի: «Թե տղամարդ ես, արի բանավեճի, արի առանց Նիկոլի»,- հայտարարեց նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել