Հարթ և թավշյա մաշկ ունենալը շատերի երազանքն է։ Այսպիսի մաշկ ունենալն այդքան էլ դժվար չէ, ուղղակի հարկավոր է հետևել այս խորհուրդներին։

  • Լվացվեք սառը հանքային ջրով։ Ջուրը պարտադիր գազավորված պիտի լինի։ Պղպջակները տրաքելով վերականգնում են արյան շրջանառությունը։ Ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ քամեք ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար։
  • Դեռևս հին ժամանակներից կիտրոնի հյութը և սև հացի միջուկն օգտագործում էին մաշկի անցքերը փոքրացնելու համար։ Այս երկուսն ունեն մեկ ընդհանուր բան՝ թթու միջավայր։ Նրա մեջ տեղի է ունենում եղջյուրային բջիջների շերտավորում և մաշկի հարթեցում։
  • Եթե դեմքի համար նախատեսված սկրաբը շատ կոպիտ է թվում, խառնեք այն կաթի հետ։
  • Եթե դեմքի վրա ցան է առաջացել, ձեր սովորական քսուքի մեջ խնդիր ունեցող մաշկի համար նախատեսված լուծույթ լցրեք։ Այդ ժամանակահատվածում հրաժարվեք կարմիր հագուստից և կարմիր աքսեսուարներից, որպեսզի չընդգծեք մաշկի թերությունները։
  • Կոսմետիկ կավի հիման վրա ստեղծված դիմակները շատ լավ մաքրում և նեղացնում են մաշկի անցքերը։ Սակայն եթե մաշկը չոր է, այդ պարագայում այն մի պահպանեք մինչ ամբողջական չորացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել