Ես հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք պնդում են, թե մշակույթի նախարարությունը փակվում է։ 
Ես առավել քան հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե մշակույթի նախարարության փակմամբ վերացվում է մշակույթը։

1. Մշակույթի նախարարությունը չի փակվում, այլ միացվում է այլ նախարարության պահպանելով իր ֆունկցիաները։

2. Մշակույթի նախարարությունը պետության մշակութային քաղաքականության մշակողն ու իրագործողն է, որի վերացման դեպքում անգամ (արդեն ասեցի, որ չի վերացվում) չի կարող վերացվել մշակույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել