Քրդերը հերթական անգամ օգտագործվեցին և մնացին մենակ: Երկար տարիներ ամերիկա-իսրայելական աջակցությամբ ոգևորված քրդերը սպասում էին Մեծ Քրդստանի ստեղծմանը: Սիրիական պատերազմում նրանք դուրս եկան Ասադի դեմ, ակտիվացան Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, իսկ հիմա ամերիկյան զորքը լքում է Սիրիան: 

Հետաքրքիր է, հրեական մամուլում, նաև մեր հարևան ազերական մամուլում (հրեաների կողմից կառավարվող) ոչ մի լուրջ խոսք չկա Թրամփի որոշման մաին: Թրամփը հրեաների ամենասիրելի նախագահն էր, Իսրայելի ամենահավատարիմ բարեկամը, բայց...

Ամերիկյան զորքերի այսքան կտրուկ դուրսբերումը Սիրիայից շոկ է շատերի համար: Հիշենք օրեր առաջ ամերիկյան նավթային գիգանտների որոշման մասին՝ դուրս գալ ադրբեջանական նավթային բիզնեսից: 

Հայաստանի պահով զավեշտն այն է, որ համաշխարհային, այսպես կոչված, դեմոկրատական, լիբերալ ճակատը լուրջ պարտություններ է կրում տարբեր ճակատներում, իսկ մեզ մոտ լիբերալ-թավիշների հեղափոխություն է, երևի մենք շտապեցինք...))

Քրդերի հետ երկար ճանապարհ ենք անցել, նրանց պես չդառնանք մանրադրամ, հերթական անգամ:

Մի խոսքով՝ թիթեռ նկարելու ժամանակներ չեն, նման ժմանակներում բրուտալ հանցագործ իշխանությունն ավելի հուսալի է, քան ազնիվ աղջնակներինը և տղուկներինը: Մեր նորնտիր ակտիվիստ «գործիչներին» ես նայում, հետո տարածաշրջանի ու մեր երկրի իրական վիճակը...

Չէ, ոնց որ մենք թիթեռ ենք նկարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել