Քյոլնի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ քնի պակասից տառապող մարդն ավելի է հակված վնասակար սնունդ ընդունելու և քաշի ավելցուկ ունենալու, հաղորդում է Eurekalert!-ը:

Հետազոտությանը մասնակցել են 19-33 տարեկան 32 մարդ: Կամավորներին մեկ շաբաթվա տարբերությամբ մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել: Երեկոյան, ուղեղը սկանավորելուց առաջ նրանք ճաշել են, որից հետո կամ գնացել են տուն կամ անքուն գիշեր անցկացրել լաբորատորիայում: Հաջորդ առավոտյան փորձագետները գնահատել են կամավորների ախորժակը, որոնք մասնակցել են հատուկ աուկցիոնի, որի ընթացքում նրանք սակարկել են սնունդ կամ ոչ ուտելի ինչ որ բան ստանալու հնարավորության համար:

Սկզբում մասնակիցները գնահատել են առավելագույն գումարը, որը պատրաստ են եղել վճարել որոշակի սնունդ կամ ինչ որ իր ձեռք բերելու համար: Սկանավորման ժամանակ կամավորներին ցուցադրել են ուտելի կամ ոչ ուտելի օբյեկտի պատկերը, որը նրանք պետք է ընտրեին կամ մերժեին երկու վայրկյանի ընթացքում: Արդյունքում նրանք ապրանքը ձեռք են բերել իրենց կողմից նախապես առաջարկած գնից ավելի ցածր գնով:

Պարզվել է, որ քնի պակասը բարձրացնում է սննդամթերքի սուբյեկտիվ արժեքը ոչ ուտելի առարկաների համեմատ: Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է բարձր ակտիվություն ուղեղի նշաձև մարմնում, որը պատասխանատու է որոշումների կայացման և հիպոթալամուսի համար:

Գիտնականների կարծիքով՝ դա ցույց է տալիս ճարպակալման և ավելորդ սնունդ ընդունելու բարձր ռիսկի առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել