Շատ մարդիկ դժվարություններ են ունենում քնելու հետ, այդ պատճառով այս ու այն կողմ են անում անկողնում՝ չկարողանալով հանգիստ քնել:
Այդ վարժությունները կարող եք անել հենց անկողնում պառկած:
Քամու արձակման դիրք
Այս վարժությունն օգնում է թուլացնել ողնաշարի, հատկապես ազդրի և գոտկատեղի լարվածությունն արդեն մեկ րոպե անց: Բացի այդ, այս դիրքն օգտագործվում է նաև յոգայում և օգնում է աղիքի ավելի լավ աշխատանքին: Այս վարժությունն օգտակար է կատարել նաև առավոտյան:
Ինչպես անել՝
- Մեջքի վրա պառկեք և թուլացեք,
- Ոտքերը ծալեք ծնկների մոտ,
- Շնչելու ընթացքում ձեռքերն առաջ պարզեք և գրկեք ծնկները,
- Արտաշնչման ժամանակ ծնկները մոտեցրեք որովայնին:
- Շնչեք խորը: Կրկնեք այս վարժությունը 8-10 անգամ:
Ոտքերը պատին
Այս դիրքը հանգիստ է տալիս ոտքերին և մեևքին և օգնում է քնելուց առաջ օդ շնչել:
Ինչպես անել՝
- Պատի մոտ բարձ դրեք,
- Պառկեք նրա վրա և ոտքերը բարձրացրեք և հենեք պատին,
- Ձեռքերը տարածեք: Թուլացեք և շնչեք հանգիստ: Մնացեք այս դիրքով 1-2 րոպե, հետո իջեցրեք ոտքերը:
Շավասանա
Եթե այս վարժությունը ճիշտ կատարեք, ապա երանությունը երաշխավորված է:
Ինչպես անել՝
- Պառկեք մեջքի վրա, մի փոքր բացեք ոտքերը և ձեռքերը տարածեք: Գլխի և պարանոցի տակ սրբիչ կամ փոքր բարձ դրեք:
- Մարմինը թուլացրեք աստիճանաբար: Կատարեք 20 շնաչառական ցիկլ:
- Աստիճանաբար դուք կզգաք, թե ինչպես եք ձեզ ավելի լավ զգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել