Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։

Սա կարող է նշանակել 2 բան.

1. Կամ Հայաստանում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները, ինչի հետևանքով Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռազմական բազան, և Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն,

2. Կամ էլ Ռուսաստանի քաղաքացիներն Հայաստանում այլևս չեն համարվելու օտարերկրացիներ, և բացառվելու է, Ռուսաստանի քաղաքացիներից բացի, այլ զինվորականների ներկայությունը Հայաստանում։

Երկուսն էլ խիստ մտահոգիչ են․ առաջինը՝ Հայաստանի անվտանգության համար, իսկ երկրորդը՝ ինքնիշխանության։

Առայժմ՝ այսքանը, ավելի մանրամասն կքննարկենք պայմանագիրը հրապարակելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել