Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը


15:12 , 17 դեկտեմբեր, 2018

Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։

Սա կարող է նշանակել 2 բան.

1. Կամ Հայաստանում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները, ինչի հետևանքով Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռազմական բազան, և Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն,

2. Կամ էլ Ռուսաստանի քաղաքացիներն Հայաստանում այլևս չեն համարվելու օտարերկրացիներ, և բացառվելու է, Ռուսաստանի քաղաքացիներից բացի, այլ զինվորականների ներկայությունը Հայաստանում։

Երկուսն էլ խիստ մտահոգիչ են․ առաջինը՝ Հայաստանի անվտանգության համար, իսկ երկրորդը՝ ինքնիշխանության։

Առայժմ՝ այսքանը, ավելի մանրամասն կքննարկենք պայմանագիրը հրապարակելուց հետո։