168.am-ը գրում է.

Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մալվանեյը եղել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավարը: Մալվանեյը փոխարինելու է Ջոն Քելլիին, ով թողնելու է պաշտոնը տարվա վերջում: «Թվիթեր»-ում կատարած իր գրառմամբ Թրամփը Քելիին նկարագրել է որպես մեծ հայրենասեր է, նաև նշել է, որ Քելլին երկրին ծառայել է գերազանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել