- Ի՜նչ լավ եղավ, որ Քոչարյանին բռնին։
- Ի՞նչ առումով։
- Պարզ չի՞։ Հարստացելա, իր ժամանակ կոռուպցիա կար, մարտի 1-ի զոհերը... Ու եթե ուզում ես իմանաս, հոկտեմբերի 27-ն էլ էր ինքը կազմակերպել։ Հաստատ ինքնա կազմակերպել, քանի որ մենակ իրան էր դա ձեռնտու, համ էլ բոլորը դրա մասին են խոսում։
- Բա ինչի՞ բռնին։ Թող միանգամից գլխից կրակեին։
- Չէ, այդպես չի լինի։ Օրենքի երկիր ենք դարձել։ Պիտի արդարադատություն տեղի ունենա։ Բա դատ-դատաստան չլինի՞։
- Ի՞նչ հոդվածներով են դատում։
- Օրենսգրքի 300.1-րդ հոդվածով։ Սահմանադրական կարգի տապալում։
- Այսի՞նքն։ Բան չհասկացա։
- Դե, դիսպոզիցիան այսպես ա․ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է...»։
- Այսի՞նքն։ Կրկին բան չհասկացա։ Նորմի վերացվելը ո՞րն ա։
- Դե, որ այդ նորմի գործունեությունը փաստացի դադարեցվում ա։ Մարտի մեկին Սահմանադրության 1-ին հոդվածը, որն ասում ա, որ Հայաստանն իրավական երկիր ա, չի գործել փաստացի հանրապետության ողջ տարածքում։
- Ինչի, մնացած ժամանակ գործո՞ւմ էր։
- Ինչ որ չափով, այո։ Իսկ մարտի մեկին՝ ընդհանրապես։ 
- Այսինքն՝ մարտի 1-ին ոչ մի իրավական վճիռ, վարչական ակտ կամ պայմանագիր չի կայացվել, ընդունվել կամ ստորագրվել, թեկուզ միտինգների հետ կապ չունեցող։ 
- Դե, կլինի, բայց ի՞նչ կապ ունի։ Մեկ ա, սահմանադրական կարգը տապալել ա Քոչարյանը։ Նիկոլն ու Սասունն այդպես են ասում։
- Շատ լավ, բա այդ տապալված սահմանադրական կարգը ո՞վ վերականգնեց։ Օրեր անց Սե՞րժը։ Սերժին հալալ ա՞։
- Չէ, մի թալանչի էլ նա էր։ Համ էլ, ինչ կարևոր ա՝ երբ վերականգնվեց, կամ իրան ինչ մեղադրանքով են նստցրել։ Կարևորը նստցրել են։ 
- Կուզեիր Քոչարյանի սիրտը կանգներ ու մահանար, կամ պատահական ընկներ ու մարմնի տարբեր մասեր կոտրեր, կամ հարազատներ կորցներ ու հոգեկան մեծ ցավ ապրե՞ր։
- Իհարկե ոչ։ Ես խոմ չարացած պառավ ջադու վհուկ չեմ, որ այդպիսի բաներ ուզեմ։ Համ էլ այդ քո ասածները արդարադատության հետ կապ չունեն։
- Ոնց հասկացա, Քոչարյանին այդ մեղադրանքով կալանավորելն էլ արդարադատության հետ կապ չունի, բայց դու բերկրանք ես ապրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել