Հարսանեկան արարողությունը յուրաքանչյուր զույգի համար ամենասպասված առիթն է։ Դրա հանդեպ հետաքրքրությունը հատկապես մեծանում է, երբ ամուսնանում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Շատերը սպասում են մասնավորապես, թե ինչ հարսանեկան զգեստ է ընտրել հարսը, ինչ արժե այն, և վերջապես, ովքեր են ներկա լինելու հարսանիքին: Տարին ամփոփելով՝ BlogNews.am-ը վերհիշել է ամուսնացած զույգերին, որոնցից մի քանիսի պսկադրությանը ներկա է եղել:
Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան
Վեց տարի ընկերություն անելուց հետո՝ այս տարվա օգոստոսի 25-ին, Աննան և Դավիթը պսակադրվեցին: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում զույգն իրար հավերժ սիրելու խոստում է տվել։ Ի դեպ, Աննային եկեղեցի է ուղեկցել հայրը:
Հարսանեկան կազմակերպչական հարցերով Աննան և Դավիթն են զբաղվել՝ ամեն ինչ կազմակերպելով իրենց ճաշակով:
Սոնա Աբրահամյան և Դավիթ Միրոյան
Սեպտեմբերի 16-ին Սաղմոսավանք եկեղեցում պսակադրվեցին հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը: Զույգը երկու շաբաթվա ընթացքում է նախապատրաստվել հարսանիքին և ամեն ինչ արել էր մինիմալիստական ոճով: Ի դեպ, Սոնայի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Արամ Նիկոլյանն է:
Էդգար Իգիթյան և Լուսինե
Սեպտեմբերի 16-ը հիշարժան էր նաև դերասան Էդգար Իգիթյանի և Լուսինեի համար։ Զույգը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում տվեց: Էդգարն ու սիրելին միմյանց հանդիպել են միանգամից եկեղեցում:
Զույգը պսկադրվել է հայտնի դիզայներ Արփինե Կոշտոյանի և նրա ամուսնու՝ Հայկ Արզումանյանի քավորությամբ, ով Էդգարի մանկության ընկերն է:
Շուշաննա Թովմասյան և Վահե Սայան
Հոկտեմբերի 16-ին ամուսնացել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ում ընտրյալը ռեժիսոր Վահե Սայանն է: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանք եկեղեցում: Ի դեպ, Վահեն և Շուշաննան ընկերություն են անում արդեն մոտ մեկուկես տարի:
Նարե Համբարձումյան և Արմեն Սարգսյան
Հուլիսի 1-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պսակադրվել են հաղորդավար Արմեն Սարգսյանը և երգչուհի, հաղորդավարուհի Նարե Համբարձումյանը: Զույգը ծանոթացել է մոտ մեկ տարի առաջ ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով:
Ձյունիկ և Մեսրոպ Խաչատրյան
Ինստագրամից հայտնի դարձած Ձյունիկ Վարդանյանը հունիսի 29-ին ամուսնացել է, վերջինիս ընտրյալը Մեսրոպ Խաչատրյանն է: Զույգը շքեղ խնջույք էր կազմակերպել Երևանի ռեստորաններից մեկում։ Ի դեպ, այդ օրը Ձյունիկին սիրելին երգ էր նվիրել Ռազմիկ Ամյանի կատարմամբ:
Մարտա Կիրակոսյան և Նահո
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը և Նահոն դեկտեմբերի 2-ին Սուրբ Սարգիս եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում տվեցին: Երգչուհու ընտրյալը ֆիտնես մարզիչ է։ Նա հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է: Երգչուհին կրում էր հանրահայտ Yolan Crist ապրանքանիշի հարսանյաց զգեստ: