Starnews.am-ը գրում է․

Հոկտեմբերի 25 -ին, տեղի է ունեցել երգիչ, դերասան Ներսես Ավետիսյանի եղբոր՝ Գեղամ Ավետիսյանի հարսանյաց արարողությունը։ 

Զույգը նախ գեղեցիկ արարողակարգով զագսավորվել է, հետո եկեղեցում ստացել օրհնություն ու արդեն երեկոյան գերշքեղ խնջույք կազմակերպել։ 

Հյուրերի քանակը մոտ 600-ի էր հասնում։ 

Դե իսկ երգիչները հայկական շոուբիզնեսի թոփ աստղերն են՝  Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Սարգիս Ավետիսյան և այսպես շարունակ։

Հյուրերի շարքում ևս հայ հայտնիներ և բլոգերներ կային, ովքեր շատ լավ ու ուրախ ժամանակ են անցկացրել ու ողջ ընթացքով կիսվել ինստագրամյան իրենց էջերում։

Ձեզ ենք Ներկայացնում բացառիկ կադրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել