Շատ հպարտ եմ Հայաստանում ապրող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր մասնակցում են խորհրդարանական ընտրությունների այն բանից հետո, երբ այս տարի իրենց ազատեցին ժանգոտած, անարդար, կոռումպացված ռեժիմից։ Ինձ նյարդայնացնում է նախկինի այնպիսի մնացորդների մեջբերումները կարդալը, ինչպիսին Արմեն Աշոտյանն է ՀՀԿ-ից, ով բողոքում է, որ բավարար ժամանակ չեն ունեցել պատրաստվելու համար 20 տարի երկիր թալանելուց հետո։ Ես ուրախ եմ լսել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է։ Հայաստանի ժողովուրդն ուզում է ու արժանի է արդարության նախկին անարդարությունների դիմաց, և պետք է բոլոր պատասխանատուներին հաշվառած պահի։ Նախագահները, որոնք դարձել էին միլիարդատեր՝ օգտագործելով իրենց իշխանությունն անձնական շահի համար, հայրենասեր չեն, նրանք կոռումպացված են։ Հայաստանի հեղափոխությունն ու նոր ճանապարհը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող է երկիրը փոխվել խաղաղ ճանապարհով և վերածվել զարգացող էլիտար հասարակության։ Շատ աշխատանք կա անելու, հատկապես՝ տնտեսական ոլորտում, բայց կարևորն այն է, որ մարդիկ արթնացել են ու լիազոր են։
Կից նյութն՝ այստեղ։