2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%):
2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%):
Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 143.464 ընտրողով։
Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է։
Եթե տոկոսային հարաբերակցությունը պահպանվի ողջ օրվա ընթացքում, ապա չի կարելի բացառել, որ ընտրություններին կմասնակցի առավելագույնը 1 միլիոն ընտրող այն դեպքում, երբ նախորդ ընտրությունների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 1 575 786 ընտրող։
Իհարկե, այսպիսի ցուցանիշների պատճառները գրեթե պարզ են։ Չկա ընտրակաշառք, որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների նկատմամբ, այդուհանդերձ, իսկապես անհանգստացնող է այսպիսի ցածր մասնակցությունը։