Արքայազն Հարիի հղի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, դիտարկում է տանը ծննդաբարելու տարբերակը՝ հակառակ բժիշկների խորհուրդների: Այս մասին հաղորդում է Vanity Fair-ը:

Աղբյուրի խոսքով՝ Սասեքսի դքսուհին ցանկացել է տարբերվել ընտանիքի մյուս կանանցից: Այժմ նա և ամուսինը Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցին այլընտրանք են փնտրում, որտեղ ծննդաբերել են արքյադուստր Դիանան և Քեյթ Միդլթոնը: Հնարավոր տեղերից մեկն է ամուսինների քաղաքից դուրս գտնվող առանձնատունը՝ Ֆրոգմոր Հաուսը, Վինձորում:

Այսպիսով, եթե Մեգան Մարքլը նախընտրի տանը ծննդաբերել, նա ևս մեկ անգամ կխախտի արքայական ընտանիքի կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել