Գրավոր խոսքն ուրի՜շ է. հատուկ խնամք է պահանջում:
Լրագրող, պաշտոնյա ու պաշտոնյայի օգնական լսել են (կամ հաստատ գիտեն, ի՞նչ իմանամ), որ երբ բառին ձայնավորով սկսվող միավոր է հաջորդում, Ն հոդն է «խաղի մեջ մտնում»: Ասենք՝ ՀիվանդՆ ուշաթափվեց: Ճի՜շտ է:
Բայց... 
Հանուն մեր նյարդերի՝ թերթերում կամ կայքերում մի՛ գրեք այսպիսի բաներ.
1. Շրջանավարտն եկավ (ե-ն սկզբից յ ունի, դրա համար էլ պիտի լիներ՝ ՇրջանավարտԸ եկավ):
2. Հակոբն որսի գնաց (ո-ն էլ սկզբից վ ունի, դրա համար էլ պիտի լիներ՝ ՀակոբԸ որսի գնաց):
Մի ուրիշ բայց...
Բառը Ն-ով եք «օժտում», բայց հետո ստորակետ դնում. էլի ինչի՞ հետ եք կապ ստեղծում, «գրողներ» ջան: 
1. Ահա այն ամենն, ինչ պիտի ասեի (պիտի լիներ՝ Ահա այն ամենԸ, ինչ պիտի ասեի):
2. Վերադարձավ գործարարն, որը հեռացել էր երկրից (պիտի լիներ՝ Վերադարձավ գործարարԸ, որը հեռացել էր երկրից): 
Նայե՛ք, զգուշացրի, էլ չանեեեեե՜ք: Նյարդերի հարց կա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել