
Բռնապետության, օկուպացիայի դեմ պայքարի մասին մակերեսային պատկերացումն այն է, որ մի պահ՝ բռնապետի որևէ խայտառակ գործով կամ խոսքով «ժողովրդի համբերության բաժակը վերջապես կլցվի», ժողովուրդը ոտքի կկանգնի և մի հուժկու հարվածով բլա-բլա-բլա...
Սա սխալ պատկերացում է, որը հետևանք է այն բանի, որ մեդիան միշտ աղավաղում է պայքարի պատկերը։
Սովորաբար դուք տեսնում եք պայքարի միայն վերջին՝ գունեղ, դրամատիկ ու բազմամարդ արարը։
Բայց առանց այդ նախապատրաստական աշխատանքի ցանկացած պոռթկում վերջանում է դիմադրության ջախջախմամբ։
Ավելին, մարդիկ առնվազն տարին մեկ կրկնվող հոգեբանական ու նաև իրական այդ ջարդերից հոգնում են, մաշվում, դառնում անտարբեր ամեն ինչի նկատմամբ։
Ասենք՝ այս օրերին. նզովյալների զորքը ներխուժում է Էջմիածին, ակնհայտորեն կարած «ապացույցների» հիման վրա կալանավորվում են տասնյակ մարդիկ, այդ թվում ամբողջ աշխարհում հայտնի հայ բարերար և բիզնեսմեն, 2 արքեպիսկոպոս, բազմաթիվ այլ մարդիկ, ԱԺ-ում 3 ընդդիմադիր պատգամավորի են փորձում անձեռնմխելիությունից զրկել, բռնաճնշումները տարբեր ճակատներով շարունակվում են, բայց... «համբերության բաժակը չի լցվում»։
Դիմադրելու մեր կամքը կոտրելու համար նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմն աշխատում է առավոտից իրիկուն. 2+1 պետության ռեսուրս 24/7 ռեժիմով աշխատում է հայ ազգի դեմ։
Այս ճնշմանը հնարավոր է դիմանալ ու մի գեղեցիկ օր նաև հաղթել միայն ու միայն համակարգված, միասնական դիմադրությամբ։
Այլ ոչ թե առավոտից իրիկուն իրար միս ուտելով, իրար թիրախավորող մուտիլովկեք ֆռցնելով, մերժելով գիտելիքը, մերժելով իրականությունը («չէ, հա, ախպեր, սրանից ի՞նչ բռնապետ»), կեղծ հույսեր վաճառեոլվ («ստահակը սարսափած է, զգում է, որ վերջը եկել է») ևն, ևն։
Մեկը ես թևաթափ եմ լինում ոչ թե նիկոլաթուրքական մեքենայի գործողություններից, այլ ազգային դաշտում տիրող 18+ վիճակից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02Dua378t9wwkW8mEcZ7uWxtuCziS6XrZCWpYKuzjFQcjj4riskJcurtiomrwenY3El
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել