Բահամյան կղզիներում բեղավոր դայակ շնաձուկը հարձակվել է երեխայի վրա՝ տեղեկացնում է Daily Mirror-ը։

8-ամյա Էշեր Ջոնսը և այլ զբոսաշրջիկներ մարդկանց համար անվտանգ համարվող վեց բեղավոր դայակ շնաձկների հետ լողավազանում էին։ Անսպասելիորեն ձկներից մեկը ատամներով կառչել է տղայի թիակից։

Օգնության կանչող երեխային արագ մոտեցել է հայրը, պոկել ձկանը և գրկելով երեխային՝ շտապել դուրս գալ լողավազանից։

Լողավազանում գտնվող մյուս մարդիկ ևս, խուճապի մատնվելով, դուրս են եկել լողավազանից։

Դայակ շնաձկները առաջին անգամ չէ, որ անսպասելիորեն հարձակվում են մարդկանց վրա, հատկապես Բահամյան կղզիներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել