Էս ընտրությունները մի լավ կողմ ունեն։
Քանի որ չի շրջանառվելու ընտրակաշառքի անունը, ինչքան չկայացած թեկնածու կա, քիչ ձայն հավաքելու դեպքում չի ասի՝ դե, թաղի խուժանը, կաշառված ազգը, բռնաճնշումները․․․ Դուք էս անգամ մանևրելու տեղ չունեք, երեխեք, ընտրությունից հետո կխորհեք՝ բա ո՞նց եղավ, որ քիչ հավաքեցիք, հետո կհիշե՛ք, որ կյանքում մեկի մատից փուշ չեք հանել, ոչ ոքի երբևէ որևէ հարցում աջակցած չկաք, նույնիսկ հարևաններին բարև տված չկաք, որ գոնե ձեզ ճանաչեն, իսկ ընկերուհին (կամ ընկերը), ա՜խ, ցավոք, նա էլ ձեզ չի ընտրելու, քանի որ նա էլ է ձեր պես թեկնածու, մի խոսքով՝ մնալու եք դուք՝ տանեցիքի հետ միասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել