Լսում եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը։ Ասում են՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առանց վիզայի ռեժիմ Եվրոմիության հետ։ Բայց, կներեք, նախկին իշխանությունն ասում էր՝ դա տեղի կունենա ոչ թե 5, այլ երկու տարի հետո՝ 2020-ին։ «Համապատասխան ժամանակահատվածում ազատ վիզային ռեժիմ ունենալու ձևակերպումը հստակ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում։ Այս մասին հստակ ձևակերպումներ կան Ռիգայի և Բրյուսելի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրերում»,- նշեց Կարեն Նազարյանը և ընդգծեց, որ համաձայնագրում մասնավորապես նշված է, որ 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ»։
Այսինքն՝ բացատրեք, խնդրեմ, ո՞նց 5 տարում, երբ ձեզանից շատ առաջ արդեն նախատեսված էր, որ Հայաստանը 2 տարուց կունենա վիզայազերծ ռեժիմ Եվրամիության հետ։