Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանի այս մտադրությունը խիստ զայրացրել է «Սանիթեք»-ի ղեկավարությանը: Չէ՞ որ այլ օպերատոր ներգրավելը մենաշնորհ ունեցող «Սանիթեք»-ին ձեռնտու չէ: Չի բացառվում, որ «Սանիթեք»-ը լուծարի պայմանագիրը քաղաքապետարանի հետ:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիթեք», որտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին: Իսկ քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետարանը շարունակում է աշխատել «Սանիթեկ» ընկերության հետ՝ համաձայն գործող պայմանագրի, լուծելու աղբահանության հետ կապված առօրեական խնդիրները, այդ թվում՝ ներգրավելով ենթակապալառու ընկերությունների աղբահանությունը կազմակերպելու համար:
«Աղբահանություն իրականացնող որևէ այլ ընկերության հետ այս պահին պայմանավորվածություն կամ բանակցություն տեղի չի ունենում: Իսկ, ընդհանրապես, աղբահանության խնդիրը քաղաքապետարանի ամենաառաջնային խնդիրներից է, որի համակարգային լուծման համար ամենօրյա աշխատանք է տարվում»,- փոխանցեցին քաղաքապետարանից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել