Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման թեմայի հետ կապված հստակ միայն երկու բան է հայտնի. 
Դեռևս 2015 թվականին Ազգային Ժողովը «Եկամտային հարկի մասին» օրենքնում ընդունեց լրացում, որով 13 տոկոս եկամտային հարկ սահմանեց այն վարձու աշխատողների համար, որոնք իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Այս լրացմանը, ի դեպ, կողմ է քվեարկել նաև տիկին Աիփինե Հովհաննիսյանը, որը հիմա անթույլատրելի է համարում խոցելի խավի հարկումը: 
Եվ երկրորդը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չունի, չի ներկայացրել և դեռևս չի էլ պլանավորում որևէ նախագիծ, որը կանդրադառնա արտագնա աշխատանքի մեկնած ֆիզիկական անձանց եկամուտների հարկման մեխանիզմներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել