Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խաղաղ հավաքները երկրի զարգացման միակ ճանապարհն է, և դրանք հանդիսանում են Նոր Հայաստանի կառավարության առանցքային արժեքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարման համակարգում լայնածավալ բարեփոխումներին՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և օրենքի գերակայությանը: Երկուստեք կարևորվել է քաղաքացիական հասարակության, կանանց ու երիտասարդության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն արդյունավետ կառավարման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել