Ես զարմանում եմ՝ ինչի՞ եք խնդում «Նիկոլ վարչապետ» կարգախոսի վրա։ Բա ի՞նչ անեին, ի՞նչ գրեին, որ իրանց ճանաչեին։
Հիմա սաղ կհելնեն, կասեն, որ իրանք պայքարում են միմիայն նրա համար, որ Նիկոլը վարչապետ դառնա, ու վսյո, ձայները կհավաքեն։
Ասեք գեթ մի այլ կարգախոս, որով, օրինակ, Սփյուռքի նախարարը կարար 7.5 ձայն հավաքեր, ասեք գեթ մեկ կարգախոս, որով, օրինակ, ընտրողը պիտի իր ձայնը տա Հրաչյային, կամ ասեք գեթ մեկ այլ կարգախոս, որ տրանսպորտի նոր նախարարը կարա դրանով առաջ գնա։
Սա միակ ճիշտ քայլն ա ու միակ հույսը։ Հասկացեք, մի ղժացեք, բացի ցուցակի առաջին համարից՝ բոլորին էդ կարգախոսի շնորհիվ պիտի ճանաչեն, այլ պարագայում սաղ միասին 1200 ձայն կհավաքեին։
Հասկանում եմ, որ էս կարգախոսն ամենաանգրագետ կարգախոսն ա, բայց դե սա միակ ձևն ա, միակ տարբերակը։
Մի խնդացեք, 8 ամիսների ընթացքում ոչ մեկ չկարողացավ նենց անի, որ մարդ իրան էնքան ճանաչի, որ ձայն տա, դրա համար Նիկոլը ստիպված ստեղ էլ ա իրա անունը ժերտվա տալիս։
Էնպես որ, մի խնդացեք, թողեք՝ երեխեքը ձայն հավաքեն։