Ֆիլիպիններում տեղաբնակները հայտարարել են, որ տեղացի աղջիկներից մեկը հղիացել է ձկից՝ գրում է GMA News-ը։

17-ամյա Քիմբերլիի որովայնը 7 ամսվա ընթացքում այնքան է մեծացել, որ նրա քաշը ավելացել է 10 կիլոգրամով։ Աղջիկը վստահեցնում է, որ հղի չէ։ Տեղի բնակիչները պնդում են, որ աղջիկը խախտել է ավանդույթը և լողացել է օվկիանոսում դաշտանի կամ դրան հաջորդող հինգ օրերի ընթացքում։ Հին հավատալիքի համաձայն՝ այդ ժամանակ չի կարելի ջուրը մտնել․ դա կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ կամ գրավել գիշատիչ ձկներին և ութոտնուկներին։

Раскрыт секрет «забеременевшей от рыбы» девушки

Քիմբերլիի ծնողները նրան տարել են ուլտրաձայնային հետազոտության, և պարզվել է, որ աղջիկը ձվարանի կիստա ունի։ Սակայն գյուղի բնակիչները,նայելով լուսանկարին, այնտեղ ձկան պատկեր են տեսել և լուրեր տարածել, թե աղջիկը հղի է ձկից՝ չնայած բժիշկների հրապարակային հավաստիացումներին, որ ձուկը չի կարող ապրել մարդու որովայնում։

Այժմ աղջկա ծնողները գումար են հավաքում նրան վիրահատելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել