Մյուս կողմից՝ միայն այն փաստը, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ դարձավ Վիգեն Սարգսյանը, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը գործում է, որովհետև Վիգեն Սարգսյանն այն գործիչն է, որ ուղղակիորեն վերջին 10 տարիների ընթացքում մշտապես եղել է Սերժ Սարգսյանի աջ ձեռքը։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի որոշիչ դերն այդ կուսակցությունում դեռևս պահպանվում է, և քաղաքական որոշումների կայացման գործում Սերժ Սարգսյանի դերակատարությունն ու կարծիքն առանցքային են։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում այդ կուսակցության կողմից պետք է սպասենք քայլերի, որոնք պայմանավորված են լինելու Սերժ Սարգսյանի պատկերացումներով։ Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը դեկտեմբերի 9-ին այդ բոլոր հարցերի պատասխանը կտա։
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=943966252472013&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել