Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝  Սամվել Մկրտչյանին  նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է ՀՀ նախագհի հրամանագրում: 

Մեկ այլ հրամանագրի համաձայն էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել Վահագն Աթաբեկյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել