Lragir.am-ը գրում է.
Երեւանի քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրվում է կառույցի քանդման ընթացքը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ նշել էր, որ, որ ապօրինի շինարարությունը պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: «Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը: