Սովորաբար հյուրանոցներն իրար հետ մրցում են ամենահարմար համարի և պատուհանից գեղեցիկ տեսարան ունենալու համար: Սակայն Shimao InterContinental Wonderland հյուրանոցը դեմ է գնացել բոլորին. Շանհայի մոտ գտնվող անսովոր շենքը կառուցվել է լճի ափին՝ լքված քարհանքում, հաղորդում է LadBible-ը:

Հյուրանոցը, որի շինարարական աշխատանքները տևել են 10 տարի, հաճախորդների համար դռները կբացի դեկտեմբերի 1-ին: Սովորական ստանդարտ համարի մեկ գիշերվա արժեքը 480 դոլար է:

Հյուրանոցի 16 հարկը կառուցված է հենց քարհանքում և ևս 2-ը՝ ակվարիումի տեսքով 10 մ խորության վրա: Ստորգետնյա մասում տեղավորված են համարները, ռեստորանը, լողավազանը և ջրային սպորտաձևերի կենտրոնը:

Հյուրանոցի նախագծման աշխատանքներն իրականացրել է բրիտանական Atkins ֆիրման, որը նաև Դուբայի Burj Al Arab հյուրանոցի նախագծողն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել